|
Փոխարժեքներ
11 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Գեղեցիկի ընկալումը, կարելի է ասել, ձեւավորվում է նույնիսկ հղիության ընթացքում: Մարդն ի ծնե շփման մեջ է գեղեցիկի հետ. Գեղեցկության միջազգային օրվա կապակցությամբ հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց հոգեբանական գիտությունների դոկտոր Սամվել Խուդոյանը:
Նրա խոսքերով` գեղեցիկն առանձնահատուկ է իր ընկալման չափանիշներով, եւ այն հեշտ կամ ճիշտ ընկալելու խնդիր չունի, բոլորն էլ նկատում են գեղեցիկը, սակայն այն ունի անհատական մոտեցում, ինչպես, օրինակ, երաժշտությունը կամ նկարչությունը:
1995 թվականից սեպտեմբերի 9-ը միջազգայնորեն նշվում է որպես գեղեցկության տոն: Տոնի նախաձեռնությունը պատկանում է Էսթետիկայի եւ կոսմետոլոգիայի միջազգային կոմիտեին` ՍԻԴԵՍԿՕ-ին:
Ասուլիսի ընթացքում խոսվեց ժամանակակից ԶԼՄ-ների կողմից մարդկանց մոտ գեղեցկության նոր չափանիշներ ձեւավորելու եւ դրա վտանգների, Հայաստանում մոդելային բիզնեսի եւ համաշխարհային գեղեցկության մրցույթներում Հայաստանի հաղթանակների մասին:
«Հոկտեմբերին տեղի ունենալիք գեղեցկության մրցույթի համար արդեն 100-ից ավելի հայտեր ենք ընդունել: Նրանցից ընտրվելու են 20-24 հոգի: Կարելի է ասել, որ ասիական մոդելներն այսօր ավելի մեծ պահանջարկ ունեն»,- նշեց «Միսս Հայաստան» ազգային գործակալության գործադիր տնօրեն եւ կազմկոմիտեի պատասխանատու Մամիկոն Դանիելյանը:
Ըստ նրա` Հայաստանում մոդելային բիզնեսը դեռեւս հստակ ձեւավորված չէ: