կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-08-03 22:06
Հասարակություն

ՌԴ-ի փոխարեն՝ Արցախ, շինարարների մեծ պահանջարկ և լավ վարձատրություն. դիտարկում՝ Արցախից

ՌԴ-ի փոխարեն՝ Արցախ, շինարարների մեծ պահանջարկ և լավ վարձատրություն. դիտարկում՝ Արցախից
ԵՊՀ Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, դասախոս Ալվինա Աղաբաբյանը, ով այս օրերին Արցախում է, բարձրաձայնել է Արցախում շինարարների մեծ պահանջարկի մասին.
 
«Ամարասի վանական համալիրի վերանորոգման աշխատանքները, որ սկսվել էին «Լույս» հիմնադրամի ֆինանսավորմամբ դեռ 2019-ին, պատերազմի պատճառով դադարեցվել էին։ Այս տարի դրանք կրկին վերսկսվել են, բայց շատ դանդաղ են ընթանում, քանի որ անհրաժեշտ քանակի շինարարներ ու բանվորներ չկան։
 
Երբ մենք այնտեղ էինք, համալիրի ներսում ընդամենը 2 շինարար էր աշխատում։ Ասացին, որ մարդիկ չեն գալիս Ամարասում աշխատելու․ վախենում են․․․
 
Այսօր, իրոք, Արցախում հատկապես շինարարական աշխատուժի պակաս կա։ Այս մասին eadaily.com-ին տված հարցազրույցում նշել է նաև ԱՀ քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը՝ կոչ անելով Հայաստանի Հանրապետության շինարարներին գալ Արցախ, հատկապես՝ սահմանամերձ գյուղեր, որտեղ պատերազմի հետևանքով ավերածությունները շատ-շատ են, և իրենք չեն հասցնում դրանք վերականգնել։ Նա հատուկ ընդգծել է, որ անվտանգության հետ կապված որևէ խնդիր չկա։
 
Այնպես որ, հարգելի շինարարներ, ռուսաստաններ գնալու կամ տանը պարապ նստելու փոխարեն եկեք Արցախ, այստեղ ահռելի աշխատանք կա անելու, և ինչպես փաստում են բոլորը՝ այդ աշխատանքը լավ էլ վարձատրվում է։
 
Իսկ Ամարասի վերականգնման աշխատանքները հնարավորինս արագ ավարտին հասցնելն արդեն ոչ միայն մեր ազգային պատվի հարց է, այլև անվտանգային․ չէ՞ որ Ամարասն այս պահին միայն վանք ու աղոթատեղի չէ, այլ սահմանապահ բերդ-ամրոց»։