Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել է «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում և մի շարք այլ հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթը: Այն մշակվել է ի կատարումն վարչապետի՝ բազմաբնակարան շենքերում և դրանց անմիջական հարևանությամբ գործող գիշերային ակումբների և զվարճանքի այլ օբյեկտների գործունեությունը կանոնակարգելու հանձնարարականի:
Զեկուցվել է, որ օրենսդրական փաթեթի միջոցով ՀՀ օրենսդրությամբ առաջին անգամ տրվում են հանրապետությունում լայն տարածում ստացած առևտրային ծառայությունների մի շարք օբյեկտների՝ սահմանումներ, մասնավորապես, «հեստապարային ակումբ», «կարաոկե», «դիսկոտեկ»: Օրենքով հստակ սահմանվում է, որ նշված օբյեկտները, ինչպես նաև սաունան, բաղնիքը և շոգեբաղնիքը հանդիսանում են սահմանափակումների ենթակա օբյեկտներ և արգելվում է դրանց տեղակայումը բազմաբնակարան շենքի բնակելի և ոչ բնակելի տարածքում:
Միաժամանակ հաշվի առնելով, որ նման տեսակի ծառայությունների իրականացման թույլտվությունները տրամադրվում են տեղական ինքնակառավարման մարմինների որոշումների հիման վրա, օրենքով սահմանվել է նաև, որ նման օբյեկտների տեղակայմանը ներկայացվող ընդհանուր պահանջները սահմանվում են տեղական ինքնակառավարման մարմինների կողմից:
Վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարել է օրենսդրական փաթեթը սեղմ ժամկետներում բերել վերջնական տեսքի և ներկայացնել կառավարության աշխատակազմ: