Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր` ժամը 09:00-ի սահմաններում, Հալաբյան փողոցում 30 համարի ավտոբուսներից մեկից (AM 4140 S)` ընթացքի ժամանակ, վարորդի անզգուշության պատճառով 18-20 տարեկան աղջիկ դուրս ընկավ: Քանի որ ուղեւորները շատ էին, վարորդը չէր կարողանում փակել դռները:
Աղջկա ընկնելուց հետո էլ վարորդը չկանգնեցրեց ավտոբուսը: Ուղևորներից մեկի դիտողությանը, թե պետք չէ այդքան շատ ուղևորներ վերցնել, նա կոպտելով պատասխանեց. «Դու չի, որ ինձ դիտողություն պիտի անես», իսկ մեկ այլ ուղևորի` ավտոբուսը կանգնեցնելու եւ գետնին անշարժ ընկած աղջկան օգնության հասնելու պահանջին ի պատասխան հայտարարեց. «Հա ի՞նչ անեմ, որ ընկավ, չտեսա՞վ, որ լիքն էր, թող չնստեր: Գնացինք, գնացինք»:
Երբ վարորդները բողոքում են ծանր, նյարդային աշխատանքից, փորձելով արդարացնել իրենց կոպիտ, փնթփնթան լինելը, ինչ-որ տեղ կարելի է ընդունել, սակայն տվյալ վարորդը պարզապես հանցագործ, անմարդկային վերաբերմունք դրսեւորեց: Հուսանք, որ աղջիկը ողջ է:
Ի դեպ, ավտոբուսն անսարք էր. առջևի դուռը բացվում էր, չէր փակվում, իսկ երբ փակվում էր` չէր բացվում:
Էմմա ԱՍԱՏՐՅԱՆ