կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-09-08 10:47
Առանց Կատեգորիա

ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ. Ահա թե ինչու էր ուզում 3 տարի նախագահել

ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ. Ահա թե ինչու էր ուզում 3 տարի նախագահել

2008-ի նախընտրական շրջանում նախագահի թեկնածու Լ.Տեր-Պետրոսյանը, ի զարմանս բոլորի, հայտարարեց, որ իրեն նախագահի պաշտոնը ընդամենը երեք տարով է պետք. «Ես ընդամենը երեք տարի եմ ուզում, ավելին ինձ պետք չէ»: Այդ ժամանակ էլ մենք գրեցինք, որ Տեր-Պետրոսյանին երեք տարի է պետք Ղարաբաղը Ադրբեջանին հանձնելու համար:

Մեր այս պնդման դեմ մինչ օրս հանդես եկող ՀԱԿ առաջնորդի զինակիցները ամեն անգամ վայնասուն են բարձրացնում, ասելով, թե ո՞նց կարելի է «առաջին նախագահին մեղադրել Ղարաբաղը ծախելու մեջ, երբ այս վարչախումբն է գնում կործանարար զիջման»:

«Վիկիլիքսի» վերջին բացահայտումներից մեկի համաձայն` ուղղակիորեն հաստատվում է 2008-ին արած մեր պնդումը: Ճիշտ է, Տեր-Պետրոսյանը պարտվեց նախագահական ընտրություններում, սակայն Ղարաբաղը հանձնելու նրա սկզբունքային դիրքորոշումը մնաց անփոփոխ, ինչն իրականություն դարձնելու համար, արդեն ՀԱԿ նախագահի պաշտոնում, ըստ «Վիկիլիքսի» հրապարակման, փորձել է անել անհնարինը, միայն, թե հասնի իր ուզածին:

«Վիկիլիքսի» հրապարակած փաստաթուղթը, որը Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչի կողմից Պետքարտուղարությանն է ուղարկվել 2008-ի նոյեմբերի 7-ին, լավագույնս է բացահայտում Տեր-Պետրոսյանի ողորմելի կերպարը, որն անցած տարիներին հրապարակավ մի բան է հայտարարել, իսկ դեսպանի հետ հանդիպման ժամանակ միանգամայն այլ բան է ասել: