Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Մոսկվայում նախագահել է Օմբուդսմանների եվրասիական դաշինքի տարեկան համաժողովը՝ Yerkir.am-ին հայտնում են ՀՀ ՄԻՊ գրասենյակի լրատվական ծառայությունից:
Միջոցառմանը մասնակցել են Ռուսաստանի Դաշնության մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովան, Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր տեսուչ Կազեմ Աքրամին, Ղրղզստանի Հանրապետության օմբուդսման Տոկոն Մամիտովը, Սերբիայի, Չեռնոգորիայի, Ինդոնեզիայի, Ղազախստանի, Տաջիկստանի, Բուլղարիայի, Հունգարիայի, Բոսնիա և Հերցեգովինայի, Ուզբեկստանի, Կամբոջայի մարդու իրավունքների պաշտպանության ազգային ինստիտուտների ներկայացուցիչներ, Եվրոպական օմբուդսմենի ինստիտուտի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներկայացուցիչներ:
Հանդիպման ընթացքում մասնակիցները քննարկել են Օմբուդսմանների եվրասիական դաշինքի երկրներում քաղաքացիների իրավունքների պաշտպանության հարցեր, նախանշել են 2020 թվականի աշխատանքի ուղղությունները: Մասնավորապես, նախատեսվում են քաղաքացիների համատեղ ընդունելությունների անցկացում, մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ համատեղ միջոցառումների կազմակերպում, Դաշինքի երկրներում սովորող ուսանողների իրավունքների պաշտպանություն և այլն:
Հանդիպման մասնակիցները նաև պայմանավորվել են ստեղծել Դաշինքի անդամների լավագույն փորձի էլեկտրոնային շտեմարան:
Մարդու իրավունքների պաշտպանի նախագահությամբ անցկացված նիստի ընթացքում Սերբիայի Հանրապետության քաղաքացիների պաշտպանը, ինչպես նաև Տաջիկստանի Հանրապետությունում մարդու իրավունքների հանձնակատարի միացել են Օմբուդսմանների եվրասիական դաշինքին:
Հիշեցնենք, որ Օմբուդսմանների եվրասիական դաշինքը ստեղծվել է 2017 թվականի դեկտեմբերի 5-ին: Դաշինքը մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող առաջին միությունն է, որը միավորում է Եվրոպայում և Ասիայում գործող մարդու իրավունքների ազգային հաստատություններին: