Մենք ասացինք, դուք ինչո՞ւ արեցիք...
ԱՄՆ-ն եւ Մեծ Բրիտանիան շարունակում են կիրառել այլ երկրներին առճակատման հրահրելու իրենց քաղաքականությունը։
Հարձակվեցին Իրաքի վրա, ասելով, թե քիմիական զենք կա, պարզվեց՝ ԿՀՎ-ն սխալվել է... հետեւանքը՝ մի քանի հարյուր հազար զոհ, մասնատված եղած երկիր, անկայուն Միջին Արեւելք...
Հարձակվեցին Լիբիայի վրա, ասելով, թե Կադդաֆին բռնապետ է, նրա ժողովրդին ազատություն են ուզում շնորհել... հետեւանքը մի քանի միլիոն փախստականներ, անկայուն Աֆրիկա եւ տագնապի մեջ ընկած Գերմանիա ու այլ եւրոպական երկրներ։
Երկրորդ աշխարհամարտից այս կողմ ԱՄՆ-ն մի քանի տասնյակ երկրներում հարձակում է իրականցրել այլ և այլ մեկնաբանություններով, հետեւանքը մի քանի միլիոն մարդկանց կոտորածն է, մի քանի տասնյակ միլիոն մարդկանց փախստական դարձնելը, մի քանի տասնյակ երկրների տնտեսության քայքայումը...
Հիմա հերթը հասել է Ուկրաինային... հետեւանքը լինելու է երկու եղբայր ժողովուրդների թշնամացումը, Ուկրաինայի ռազմարդյունաբերության (Ռուսաստանի աջակցությամբ արդեն աշխարհում 10-րդն էր) քայքայումը, ուկրաինական ցորենի Եվրոպա մատակարարման դադարեցումը (կփոխարինվի ԱՄՆ-ի ու Կանադայի թանկ ցորենով), Եվրոպայի սրտում մի քանի տարի տեւելիք անկայունությունը, որից շահելու են ԱՄՆ-ի եւ Բրիտանիայի ռազմարդյունաբերությունները...
Վազգեն Պետրոսյան
հասարակական-քաղաքական գործիչ