Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրե Ազուլեն (Audrey Azoulay) ՀՀ մշտական ներկայացուցիչ, Ֆրանկոֆոն խմբի նախագահ դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանի հրավերով հունիսի 14-ին մասնակցեց Կազմակերպությունում Ֆրանկոֆոն խմբի լիագումար ժողովին, հայտնում են ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից:
Ժողովի ընթացքում Քրիստիան Տեր-Ստեփանյանը Ֆրանկոֆոն խմբի անունից շնորհակալություն հայտնեց գլխավոր տնօրենին՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի իրավասության ոլորտներում կազմակերպության դերի ամրապնդմանն ուղղված ջանքերի համար։ ՀՀ մշտական ներկայացուցիչը Օդրե Ազուլեին ներկայացրեց Ֆրանկոֆոն խմբի գործունեությունը և նախատեսվող միջոցառումները։ Մասնավորապես՝ Քրիստիան Տեր-Ստեփանյանն անդրադարձավ հոկտեմբերի 9-ին Ֆրանկոֆոն խմբի կողմից կազմակերպվելիք Շառլ Ազնավուրի հիշատակին նվիրված երեկոյին, «Ապրել միասինի» արժեքները խթանելու վերաբերյալ ՖՄԿ-ի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովում ՀՀ նախագահության շրջանակներում Հայաստանի կողմից 2020թ․ մարտին կազմակերպվելիք համատեղ միջոցառմանը։
Օդրե Ազուլեն ողջունեց Ֆրանկոֆոն խմբի նախաձեռնությունները և, գոհունակություն հայտնելով Շառլ Ազնավուրին նվիրված հիշատակի երեկոյի, ինչպես նաև ՖՄԿ-ի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցությունն առավել սերտացնելու նպատակով խմբի նախաձեռնությունների կապակցությամբ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի լիակատար աջակցությունը հայտնեց դրանց կազմակերպմանը։