|
Փոխարժեքներ
28 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377 |
| EUR | ⚊ | € 444.78 |
| RUB | ⚊ | ₽ 4.8809 |
| GBP | ⚊ | £ 507.97 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի շենքում բացվել է Սուսաննա Հարությունյանի «Եռակցում» խորագրով նկարչական ցուցահանդեսը:
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Սուսաննա Հարությունյանն ասել է, որ զբաղվում է բիոէներգետիկայով, իսկ նկարել սկսել է 4 տարի առաջ:
«Այսօր իմ 5-րդ անհատական ցուցահանդեսն է, ներկայացնում եմ մոտ 60 նկար: Խորագիրը կրում է «Եռակցում» անվանումը: Խոսքը հայ մտքի, հոգու և սրտի եռակցման մասին է, այդ թվում նաև Արցախի, Հայաստանի և Սփյուռքի միասնականության:Ես պատկերում եմ հիմնականում զգայական իրողություններն ու մարդկանց ապրումները: Ցանկանում եմ, որ իմ գույները պայծառություն, սեր ու համերաշխություն բերեն Հայաստան աշխարհին»,-ասել է նա:
Ցուցահանդեսին ներկա Արցախի նկարիչների միության նախագահ Հովիկ Գասպարյանը ողջունել է Սուսաննա Հարությունյանի արվեստը և նշել, որ նրա պայծառ ու գունեղ նկարների միջոցով կարճ ժամանակահատվածում կարողացել է ճանաչել նրան:
Գասպարյանի խոսքով՝ Սուսաննա Հարությունյանը, կայացած նկարիչների նման, ունի ազատություն դեպի արվեստը: