կարևոր
4153 դիտում, 10 ամիս առաջ - 2024-01-17 19:25
Քաղաքական

Ի՞նչ հույսով եք շարունակ հայտարարում, որ մոտ է «խաղաղության» պայմանագրի ստորագրումը․ Ք․ Վարդանյանը՝ Փաշինյանին

«Ադրբեջանական թեզերը ոչ թե ընդդիմությունը, այլ Հայաստանի իշխանություններն են կրկնում»։ Այս մասին Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։

 «Մեր միջազգային գործընկերները մեզ ձեր խոսքերով են արձագանքում։ Ամենաթեժ պահին, երբ Արցախի վրա հարձակում է եղել, ասել եք՝ քաղաքացիական բնակչությանը վտանգ չի սպառնում։ Կամ այն, որ Ալեն Սիմոնյանն ստանձնել է Իլհամ Ալիևի փաստաբանությունը ու ասել է՝ «Մենք ասել ենք՝ Նախիջևանը Հայաստան է, Ղարաբաղը Հայաստան է, Բաքվում պիտի թեյ խմենք, դրա համար էլ Ալիևը նման հայտարարություններ է անում»։ Հակադարձում են ձեր այն ասածով, որ դուք Արցախը ճանաչել եք Ադրբեջանի կազմում։ Այս պարագայում ընդդիմադիրներին կոչ անել չտիրաժավորել ադրբեջանական խոսույթ, չգիտեմ՝ ցինիզմի որ ժանրից է»,- ասաց Քրիստինե Վարդանյանը։ Պատգամավորը հարցրեց․ «Ուզում եմ հասկանալ՝ ի՞նչ հույսով եք դուք երկու տարի շարունակ հայտարարում և ամեն դեկտեմբերին՝ ավելի ջանասիրությամբ, որ մոտ է խաղաղության կոչվող պայմանագրի ստորագրումը»։ Նա հիշեցրեց, որ Ադրբեջանը հրաժարվում է ճանաչել Հայաստանի 29 800 քկմ-ն, հրաժարվում է դուրս գալ 200 քկմ բռնազավթված տարածքներից։

 «Ասում եք, որ Ադրբեջանը համաձայն է դելիմիտացիա իրականացնել Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա։ Սուտ է, չկա նման կետ առնվազն այն առաջարկներում, որոնք մենք տեսել ենք։ Ասում եք, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններում տարածաշրջանային կոմունիկացիաները կողմերի ինքնիշխանության և իրավազորության հիման վրա պետք է բացվեն։ Իլհամ Ալիևն արդեն այս կետին լրիվ պատասխանել է։ Հիմա ուզում եմ հասկանալ՝ երբ որևէ սկզբունքային հարցի շուրջ որևէ համաձայնություն չկա, այս մեր խեղճ ժողովրդին՝ պատերազմներից ու կորուստներից հոգնած, անընդհատ խաղաղության տեսիլքով խաբելն ինչքա՞ն պետք է շարունակվի»։

Մանրամասն՝ տեսանյութում։