|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Եվրամիությունը մտադիր չէ իր քաղաքացիներին ուղարկել «մեռնելու Դոնբասի համար», ուստի կարիք չկա «մարդկանց վախեցնելու»։ Դրա մասին հայտարարել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը` մեկնաբանելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի խոսքերը Ուկրաինայի տարածք ռազմական ստորաբաժանման տեղակայման հնարավորության մասին։
«Մենք չպետք է վախեցնենք մարդկանց՝ ասելով, թե պատերազմն անխուսափելի է, Ուկրաինային աջակցելու անհրաժեշտությունն անխուսափելի է: Խոսքը ոչ թե Դոնբասի համար մեռնելու, այլ՝ ուկրաինացիներին օգնելու մասին է, որպեսզի նրանք չսպանվեն Դոնբասի համար կամ չսպանվեն ռմբակոծվող Կիևում»,- շեշտել է Բորելը Բրյուսելում՝ գագաթնաժողովի մեկնարկից առաջ:
2024-ի փետրվարի վերջին Մակրոնը չբացառեց Ուկրաինա ռազմական ստորաբաժանման տեղակայումը, իսկ մարտին հնարավոր համարեց անհրաժեշտության դեպքում ցամաքային գործողություն անցկացնել ռուսական զորքերի դեմ։ ՆԱՏՕ-ում Ֆրանսիայի գլխավոր դաշնակիցները՝ ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և Գերմանիան, Մակրոնի խոսքերից հետո հայտնել են, որ մտադիր չեն իրենց զորքերն ուղարկելու Ուկրաինա։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը ևս բացառել է իրադարձությունների նման զարգացումը։