Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
Օգոստոսի 25-30-ը Ուզբեկստանի Սամարկանդ քաղաքում անցկացվող միջազգային երաժշտական փառատոնին Հայաստանը ներկայացրած կրտսեր Ջիվան Գասպարյանը արժանցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հատուկ մրցանակին:
«Այս մրցույթին ես մասնակցեցի պապիկիս օգնականի միջոցով, եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից արժանացա հատուկ մրցանակի: Այդ մրցանակից ստացան նաև Ադրբեջանի և Ուզբեկստանի մասնակիցները»,- ասաց դուդուկահարը` հավելելով, որ մրցույթին մասնակցում էր 52 երկիր: Իսկ առաջին տեղը զբաղեցրել է Չինաստանը:
Ջիվանը նշեց նաև, որ բեմում իրենց դրսևորելու 15 րոպե ունեին, որի ընթացքում ինքը ներկայացրել է երեք երգ` «Աշխարհումս ախ չիմ քաշի», «Հովեր ելան», «Իմ բալիկիս»:
«Այսպիսի մրցույթներին մասնակցելով` հնարավորություն ենք ունենում մեր երկիրը մաքուր երգերով ներկայացնել աշխարհին»,- ասաց նա: