Փոխարժեքներ
25 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.56 |
EUR | ⚊ | € 444.14 |
RUB | ⚊ | ₽ 4.7117 |
GBP | ⚊ | £ 518.15 |
GEL | ⚊ | ₾ 141.74 |
ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը երբեք բիզնեսով չի զբաղվել նախկին ՃՈ պետ, ներկայումս ձերբակալված Մարգար Օհանյանի հետ: Այդ լուրն այսօր լրագրողների հետ զրույցում ոստիկանապետը հերքեց` ասելով. «Ես երբեք նրա հետ բիզնեսով չեմ զբաղվել: Թե ովքե՞ր են նման բաներ հորինել, չգիտեմ»:
Իսկ այն հարցին, թե արդյո՞ք նախորդ շաբաթ ՀՀ նախագահի նստավայրում տեղի ունեցած հանդիպման ժամանակ ինքը հրահանգ չի ստացել` «մաքրել իր շրջապատը», ոստիկանապետը պատասխանեց. «Ոչ, չի եղել: Էդ կոչը հնչել է շատ վաղուց, երբ հայտարարվեց պայքար էս երեւույթի դեմ: Ես իմ գործը նորմալ կատարում եմ այս պահին: Նման դեպքերում ես նույնիսկ ընկերոջ, բարեկամի չեմ խնայի, ոչ մեկ իրավունք չունի դրանով զբաղվելու, չեմ խնայի ու չեմ խնայելու: Թող բոլորն իմանան, թող իրանց նորմալ պահեն: Էսօր երկրում էն վիճակն է, որ դրանով զբաղվելը իսկական հանցագործություն է»: