կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-05-03 12:51
Առանց Կատեգորիա

Black Sabbath-ը կխնդրի քվեարկել ''Դորիանսի'' օգտին

Black Sabbath-ը կխնդրի քվեարկել ''Դորիանսի'' օգտին

 

«Եվրատեսիլ-2013»-ին մասնակցելու մեր նպատակը մեր երգում առկա մեսիջը տեղ հասցնել է, այլ ոչ թե հաղթանակը. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց մրցույթում Հայաստանը ներկայացնող «Դորիանս» խմբի մենակատար Գոռ Սուջյանը:

 

Ըստ նրա` մրցույթին մասնակցելիս կարող ես կա'մ հուզվել, կա'մ ոգևորվել. Գոռը նախընտրում է երկրորդ տարբերակը: «Հայաստանից իմ երկրպագուները կարող են ինձ փոխանցել իրենց էներգիան և դրական տրամադրվածությունը»,- հավելեց նա:

 

«Դորիանսի» մենեջեր Արա Թադևոսյանը նշեց, որ վաղը YouTube-ում կհայտնվի «Lonely Planet» երգի երաժշտության հեղինակ, «Black Sabbath»-ի մենակատար Թոմի Այոմիի հարցազրույցը, որի ընթացքում նա կխոսի «Դորիանսի» և խմբի երգի մասին: Իսկ «Եվրատեսիլ»-ից առաջ «Black Sabbath»-ը կդիմի իր երկրպագուներին` Գոռ Սուջյանի օգտին քվեարկելու կոչով: