|
Փոխարժեքներ
20 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.96 |
| EUR | ⚊ | € 423.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.2866 |
| GBP | ⚊ | £ 494.85 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն դիմել է Կիեւի Պեչյորսկյան դատարանին` խնդրելով իր գործը քննել ոչ ամեն օր, քանի որ ամենօրյա լսումներն իր իրավունքների ոտնահարում են` պաշտպանվելու համար բավարար ժամանակ է պետք:
Ինչպես գրում է «Ինտերֆաքսը», այսօր Տիմոշենկոն եղել է գունատ եւ հոգնած. նրան դատարան են բերել առավոտյան ժամը 7-ին:
Նրա փաստաբանը դատավոր Ռոդիոն Կիրեեւին ասել է, որ ինքը փաստացիորեն չի կարողանում հանդիպել Տիմոշենկոյի հետ այն բանից հետո, ինչ նրան կալանքի տակ են վերցրել: Կնոջը ձերբակալելը փաստաբանը խոշտանգում է համարել:
Նախորդ օրը դատավորը վեց անգամ մերժել է երաշխավորությամբ Տիմոշենկոյին կալանավայրից ազատելու միջնորդությունը: