|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն երկուշաբթի օրը հերթական անգամ ներկայացել է Կիեւի Պեչյորսկի շրջանի դատարան, որտեղ լսվում է նրա դեմ հարուցված` այսպես կոչված «գազի գործը»:
Ինչպես հաղորդում է Новости գործակալությունը, Տիմոշենկոն փոխել է սանրվածքը. գլուխը պարուրող հայտնի հյուսն այլեւս չկա, նա մազերը մեջքին է ծամ արել: Տիմոշենկոյի դեմքն այս անգամ հիվանդագին չի եղել, ինչպես նախորդ անգամները:
Այժմ նա կալանավայրում է, չի թույլատրվում որ նրա անձնական բժիշկն այցելի իրեն, իսկ Տիմոշենկոն հրաժարվում է մյուս բժիշկների ծառայություններից:
Դատական նիստի սկզբում նախկին վարչապետը հայտարարել է, որ իր մոտ անհայտ հիվանդության ախտանիշներ է նկատում, եւ դրանք ավելի ակնհայտ են դառնում: Նա դարձյալ խնդրել է, որ թույլատրեն իր անձնական բժշկի այցելությունները:
Տիմոշենկոն նաեւ 2-3 ժամվա ընդմիջում է խնդրել, որպեսզի պատրաստվի վկայություն տալուն:
Երկուշաբթի օրը դատարանի դահլիճում սովորականից ավելի շատ մարդ է հավաքվել` պատգամավորներ, լրագրողներ, դիվանագետներ:
Իսկ դատարանի շենքի մոտ շարունակվում է Տիմոշենկոյին աջակցելու համար կազմակերպված ակցիան: