կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-08-05 19:13
Իրավական

Յուլիա Տիմոշենկոն կալանավորվել է

Յուլիա Տիմոշենկոն կալանավորվել է

Կիևի Պեչորսկի շրջանային դատարանը (դատավոր Ռոդիոն Կիրեև), բավարարել է մեղադրող կողմի՝ Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշնեկոյին կալանավորելու միջնորդությունը, գրում են ուկրաինական լրատվամիջոցները։

Տիմոշենկոյի՝ երկրից չբացակայելու ստորագրության խափանման միջոցը նրան կալանավորելու որոշմամբ փոխարինելու համար հիմք են հանդիսացել «մեղադրյալի կողմից տեղ գտած խախտումները, մասնավորապես այն, որ Տիմոշենկոն պարբերաբար խոչընդոտել է վկաների հարցաքննությանը»։

Կալանավորման մասին որոշման հրապարակման պահին դատարանի դահլիճ են մտել տասնյակ հատուկ ջոկատայիններ: Տիմոշենկոն ձեռքը թափահարելով՝ ողջունել է դահլիճում նստած պատգամավորներին և լրագրողներին։