|
Փոխարժեքներ
25 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
Հայաստանից Էստոնիա ներգաղթած, 57-ամյա Կարեն Դրամբյանը երեկ ներխուժել էր Էստոնիայի պաշտպանության նախարարություն եւ կրակ է բացել երկու ատրճանակից: Նա իր հետն ունեցել է նաեւ հարյուրի չափ փամփուշտ եւ պայթուցիկ նյութեր:Էստոնիայի վարչապետ Անդրուս Անսիպը էստոնական մամուլին տված հարցազրույցում Կարեն Դրամբյանին համեմատել է Նորվեգիայում ահաբեկչություն իրականացրած Անդերս Բրեյվիկի հետ: Նա նաեւ տեղեկացրեել է, որ Դրամբյանը նախկինում եղել է ոստիկանության ուշադրության կենտրոնում:
Ենթադրվում է, որ հենց նորվեգացի ահաբեկիչն է ոգեշնչել Դրամբյանին:Թեեւ նրա շրջապատից ոմանք կարծիք են հայտնել, թե նրա այդ քայլը կարող է ուղղված լինել էստոնական իշխանություններին, սակայն ինքնասպան ահաբեկիչը որեւէ քաղաքական պահանջ չի ներկայացրել: Պատճառները կարող են նաեւ անձնական լինել. իրավաբան Կարեն Դրամբյանը զրկված էր մասնագիտությամբ աշխատելու հնարավորությունից, քանի որ էստոներենի իմացության տեղեկանք չուներ:Կասկածի տակ է առնվում նաեւ նրա ինքնասպան լինելու հանգամանքը. չի բացառվում, որ նա կարող է մահացած լինել ոստիկանների գործողությունների արդյունքում: