|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
2030 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության ծախսերի բերումով առաջացած սոցիալական խնդիրների պատճառով սեպտեմբերի վերջին բռնկված երիտասարդական զանգվածային բողոքները վերածվել են անկարգությունների:
Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով երկրի ներքին գործերի նախարարությունը, բողոքի ակցիաների ընթացքում զոհվել է 3 մարդ, տուժել է ավելի քան 350-ը: Պաշտոնական տվյալների համաձայն՝ տուժածների մեծ մասը իշխանության մարմինների ներկայացուցիչներ են։ ՆԳՆ հայտարարության մեջ նշվում է, որ անցած շաբաթվա վերջին սկսված ակցիաները վերաճել են անկարգությունների և բռնի գործողությունների: Նշվում է, որ ցուցարարները կիրառել են սառը զենք, քարեր, գազաբալոններ, հրկիզել են անվադողեր:
Ձերբակալվել է ավելի քան 400 մարդ։ Բռնի գործողությունների կապակցությամբ 193 մարդու նկատմամբ իրականացվում է հետաքննություն։
Բողոքի ցույցերն անցկացվում են Մարոկկոյի ամենամեծ քաղաքներում, այդ թվում մայրաքաղաք Ռաբաթում, ինչպես նաև Կասաբլանկայում, Մարաքեշում և Ագադիրում: Ցույցերի մասնակիցները իշխանություններից պահանջում են բարեփոխումներ կրթության, առողջապահության և կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում։