Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մարտի 1-ին զանգվածային անկարգություններ կազմակերպողը Նիկոլ Փաշինյանն է եղել՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը Բաղրամյան պողոտայում հանրահավաքի հարթակից։
«Մենք այսօր հավաքվել ենք բանակին սատարելու, բանակը մենք բոլորս ենք ու այսօր կանգնած ենք հայկական բանակի շարքում»,- ասաց նա։
Օհանյանը նշեց, թե միայն Նիկոլ Փաշինյանն ու Թուրքիայի նախագահ Էրդողանն են ասել, որ Գլխավոր շտաբի արած հայտարարությունը հեղաշրջման փորձ է։
Իրավապահ համակարգին Սեյրան Օհանյանը խորհուրդ տվեց, որ քիթները չխոթեն բանակի գործերի մեջ, որովհետեւ այնտեղ շատ դժվար փորձությամբ նրանք կարող են անցնել:
«Իհարկե, լավ կլիներ, որ ամեն ինչ հարթ անցներ, բայց երբ բանակը՝ մեր երկրի անվտանգության, պաշտպանության, սահմանների անձեռնմխելիության համար է պատասխանատու, այսօր տեսնում է, որ այս իշխանությունը կամաց-կամաց մեր երկիրը հանձնում են թուրքերին, այդ դեպքում այսպիսի որոշում է ընդունել, եւ ես այսօր կառաջարկեի, որ ԳՇ-ն եւ ԳՇ պետը որոշակի բացատրական հայտարարությամբ հանդես գային մեր ժողովրդի համար»,-ասաց նա:
Սեյրան Օհանյանը ժողովրդին կոչ արեց սատար կանգնել բանակին, որպեսզի մոլորության մեջ չլինեն։
Մանրամասն՝ տեսանյութում․