Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Օգոստոսի 8-ից «Բյուրոկրատ» գրախանութում կբացվի իտալահայ քանդակագործ, նկարիչ `Սևակ Գրիգորյանի «Մոնոտիպեր» խորագրով ցուցահանդեսը:
Արվեստագետը բազմիցս եղեկ է Հայաստանում, բայց երբևէ ցուցահանդես կազմակերպելու մտադրություն չի ունեցել , բայց այս որոշել է համագործակցել «Բյուրոկրատ» գրախանութի հետ եւ կազմակերպել իր հայրենիքում իր առաջին անհատական ցուցահանդես: «Ցուցահանդեսին կներկայացվեն թվով 10-15 աշխատանք`գրաֆիտիի տեսքով:Իսկ թեման կլինի Ցեղասպանությունը»,-նշեց Ս. Գրիգորյանը հավելելով, որ առաջիկայում նախատեսվում է ցուցահանդեսի աշխատանքների հիման վրա նկարահանել Ֆիլմ: «Ֆիլմ նկարելու գաղափարը կա, մնում է գտնել մարդկանց , ովքեր կաջակցեն և կհամագործակցեն մեզ հետ: Հնարավոր է ֆիլմի շրջանակներում համագործակցություն նաև իտալացի արվեստագետների հետ»,-ասաց նա:
«Բյուրոկրատ» գրադարանի տնօրեն Արմինե Շահբազյանն էլ հիշեցրեց, որ իրենց գրախանութում ցուցահանդեսներ պարբերաբար են կազմակերպվում: «Այսօր կան երիտասարդ արվեստագետներ, ովքեր չունենալով համապատասխան պայմաններ չեն կարողանում ներկայացնել իրենց աշխատանքները, իսկ մեր նպատակն է աջակցել նրանց, հնարավորություն ընձեռելով առաջ գնալ»,-ասաց Ա. Շահբազյանը:
Ս.Գրիգորյանը ր 2 անհատական ցուցահանդես է ունեցել նաև Իտալիայում: «Առաջին ցուցահանդեսի թեման Սալոմեն է եղել, որտեղ փորձել եմ անել անհնարինն, ներկայացնելու Սալեմեյի իսկական կերպարը, իսկ երկրորդ ցուցահանդեսը նվիրված էր Մեծ Եղեռնի նահատակված երեխաների հիշատակին: Ցուցահանդեսի նպատակն այն էր, որ ամբողջ աշխարհին կրկին մեկ անգամ հիշեցնենք 1915թ սարսափելի ոճրագործության մասին, ինչը երբեք չենք մոռանա և չենք ների»,- պատմեց արվեստագետը:
Հարցին, թե այօր արվեստը քաղաքականացվում է, թե ոչ Ս.Գրիգորյանը պատասխանեց. «Քաղաքականությունն այսօր դարձել է կեղտոտ մի խաղ, որտեղ ամեն ինչ ստի և կեղծիքի վրա է հիմնված, իսկ արվեստում ամեն ինչ այլ է, այստեղ ուրիշ աշխարհ է, այստեղ մարդ կարող է գտնել միայն սեր և բարություն»:
Ցուցահանդեսը կտեւի մինչեւ օգոստոսի 30-ը:
Պերճուհի Գեւորգյան