Փոխարժեքներ
13 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.42 |
EUR | ⚊ | € 429.06 |
RUB | ⚊ | ₽ 4.5388 |
GBP | ⚊ | £ 508.89 |
GEL | ⚊ | ₾ 141.65 |
Դիմում եմ հարգարժան իրավաբաններին.
Ինձ մի բան ա հետաքրքիր Փաշինյան ընտանիքի լրատվամիջոցի հրապարակած՝ մոնտաժված տեսանյութից, որտեղ պատգամավոր Սահակյանը, իշխանականների ճանկերից իբր «փախչելու» նպատակով, վազելով դուրս է գալիս նիստի սենյակից դեպի միջանցք:
Հետաքրքիր ա՝ որ թարս իրավիճակը լիներ՝ պատգամավոր Վարդանյան Վլադիմիրը ներսում խփեր Սահակյան Մհերին ու փախչելու լիներ Մհերի ընկերների ձեռքերից և այդ օրվա երեկոյան, ԱԺ անվտանգությունից մեկը ներքին նկարահանումից արտահոսք արած լիներ, հիմա սաղին գործից հանել էին, չէ՞, կազմալուծել էին, չէ՞ ծառայությունը, հետո էլ դատել էին, չէ՞:
ԱԺ անվտանգության՝ բացառապես այդ նպատակով տեսագրված տեսանյութը գցվել է համացանց: Ով է գցել, դա էլ գիտենք, հնարավոր կլինի նաև պարզել՝ ով է հրահանգել, ով է հանել ու ում տվել, ակնհայտ վարկաբեկելու նպատակով, որովհետև մանիպուլատիվ վերնագրով է տարածվել:
Հիմա դա հանցանք չի՞, հարգելի իրավաբաններ, խնդրում եմ ասեք:
Սևակ Հակոբյան
Yerevan.Today-ի գլխավոր խմբագիր