Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություն են տարածել, թե Հայաստանի կողմից արձակված գնդակից 22-ամյա կին է վիրավորվել:
ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը, մեկնաբանելով այդ լուրը, ասել է, որ նման ստահոդ տեղեկություններ պարբերաբար տարածելու փոխարեն ադրբեջանական լրատվամիջոցները ճիշտ կանեին, եթե հրապարակեին Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման վիճակագրությունը, որն ամիս առ ամիս կտրուկ աճ է արձանագրում և պատճառում նորանոր վնասներ:
«Օրինակ` բոլորովին վերջերս` հուլիսի 26-ին, ժամը 18.20-ին Հայաստանի զինված ուժերի պայմանագրային զինծառայողներ Կարեն Ղուկասյանը (ծնված` 1976թ.) եւ Մանվել Վանեսյանը (ծնված` 1987թ.), գտնվելով Տավուշի մարզի սահմանային մարտական դիրքերից մեկում, ադրբեջանական կողմի կրակահերթի հետևանքով մարտական հենակետի բետոնե պատի բեկորների անդրադարձից ստացել են մարմնական վնասվածքներ»,- նշել է նա` հավելելով, որ հայկական կողմը շարունակում է պահպանել հրադադարի ռեժիմը և միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում է պատասխան գործողությունների դիմում:
«Եթե Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմը խախտելու դեպքում հայկական կողմի պատասխան գործողությունների հետևանքով տուժում է Ադրբեջանի որևէ քաղաքացի, ապա դրա ողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի վրա: Ի դեպ, ադրբեջանական կողմը կարող է նաեւ դիմել միջազգային համապատասխան կառույցին` հետաքննություն իրականացնելու համար»,- հայտարարել է Դ. Կարապետյանը: