|
Փոխարժեքներ
19 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.39 |
| EUR | ⚊ | € 435.55 |
| RUB | ⚊ | ₽ 4.5256 |
| GBP | ⚊ | £ 504.04 |
| GEL | ⚊ | ₾ 138.8 |
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝
«Հարգելի քաղաքացիներ, խնդրում եմ երթևեկել միայն ձմեռային անվադողերով, և խիստ անհրաժեշտության դեպքում:
Տեղեկացնում ենք, որ այս պահին Թալինի, Արթիկի, Ապարանի, Արագածի, Կոտայքի, Հրազդանի, Սևանի, Գավառի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Տիգրանաշենի (Քյարքի) և Դիլիջանի ոլորաններում առատ ձյուն է տեղում:
Արթիկ-Ալագյազ, Միրաք-Ապարան, Ռյաթազա-Ծիլքար ավտոճանապարհներին բուք է:
Դիլիջանի ոլորանները ծանրաքաշ և կցորդիչով տրասնպորտային միջոցների համար փակ է:
Վարդենյաց լեռնանցքը բքի պատճառով փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար»: