Փոխարժեքներ
05 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 402.72 |
EUR | ⚊ | € 422.9 |
RUB | ⚊ | ₽ 3.85 |
GBP | ⚊ | £ 510.09 |
GEL | ⚊ | ₾ 141.56 |
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր, Գյումրու քաղաքապետի թեկնածու Կարեն Սարուխանյանի քեռու որդին՝ Վարուժան Խոջումյանը(լուսանկարում աջից առաջինը) ֆեյսբուքում գրառում է արել, որով հայտնում է, թե լքում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։
«Հարգելի՛ գյումրեցիներ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության սիրելի՛ անդամներ,
հաշվի առնելով վերջին օրերի իրադարձություններն, ինչպես նաև որոշ լրատվականների բարձրացրած աղմուկն իմ անձի շուրջ, որոշում եմ կայացրել սեփական դիմումիս համաձայն դուրս գալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Գյումրու տարածքային կազմակերպության խորհրդի կազմից և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից։
Կայացրել եմ նման որոշում, քանի որ չեմ ուզում իմ անձի հետ կապված որևէ թեմա վատ անդրադառնա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Սարուխանյանի վարկանիշի վրա, քանզի քաջ գիտակցում եմ առաջիկայում սպասվող ՏԻՄ ընտրությունների կարևորությունը և գիտեմ նաև, որ որոշ շահագրգիռ անձինք հենց այդ նպատակով են շարունակելու շահարկումներ անել»։