|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Colliers International ընկերությունը հրապարակել է ամենաթանկ ավտոկայանատեղեր ունեցող քաղաքների ցուցակը:
Ներկայացված են քաղաքների կենտրոնական եւ գործարար շրջանների ստորգետնյա կամ փակ ավտոկայանատեղերի միջին գները հունիս ամսին:
Ամենաթանկը Լոնդոն Սիթին է` ամսական 1083 դոլար: Լոնդոնի Վեսթ-Էնդ հատվածում կայանելն արժե 1014 դոլար: Երրորդ տեղում Ցյուրիխն է` 822 դոլար:
Իսկ առաջին տասնյակում են Հոնկոնգը` 744 դոլար, Տոկիոն` 744, Հռոմը` 718, Պերտը` 717, Ժնևը` 704, Սիդնեյը` 695, Օսլոն` 612: