|
Փոխարժեքներ
18 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.5 |
| EUR | ⚊ | € 417.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.3074 |
| GBP | ⚊ | £ 486.54 |
| GEL | ⚊ | ₾ 139.54 |
Աշխարհի ամենահազվագյուտ եւ ամենաթանկ գրքերից մեկը` 12-րդ դարի Codex Calixtinus ձեռագիրը գողացվել է իսպանական Սանտյագո դե Կոմպոստելա քաղաքի տաճարից:
Ըստ Վատիկանի L'Osservatore Romano թերթի` գրքի կորուստը նկատվել է հուլիսի 5-ին: Հետաքննությանը մասնակցում են տարածաշրջանի լավագույն քննիչներն ու քրեագետները:
Codex-ը բաղկացած է Հակոբ առաքյալին նվիրված 5 գրքից: Այն հետաքրքրություն է ներկայացնում նաեւ երաժիշտների համար, քանի որ պարունակում է առաջին եռաձայն ստեղծագործությունները: