Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Թուրքիայի «Քիլիս» համալսարանի պրոֆեսոր Մեհմեդ Յըլմազը թուրքերեն է թարգմանելու հայկական «Սասունցի Դավիթ» էպոսը։ Թուրք պրոֆեսորը դեռեւս 2009-ին մեկնել է Սասուն և ուսումնասիրություններ կատարել։ Յըլմազը նշել է, թե հայկական էպոսի հետ կապված իր ուսումնասիրություններից հետո սկսել է իր աշխատանքը գիրք դարձնելու գործը, որը կոչվելու է «Սասունցի Դավիթ» էպոսն ու կապը թուրք ազգային մշակույթի հետ»:
Այս առիթով ՀԳՄ քարտուղար, գրող Հովհաննես Գրիգորյանը ԵՐԿԻՐ-ի հետ զրույցում նշեց, որ երեւույթը դրական է, եթե թարգմանությունն արված է բանասիրական հետազոտությունների հիման վրա: «Ես կուզեի, որ մեր գրականության լավագույն նմուշները թարգմանվեին աշխարհի բոլոր լեզուներով, այդ թվում` նաեւ թուրքերեն, եւ նրանք մեր գրականության միջոցով օբյեկտիվ պատկերացում ունենային մեր մասին»,- ասաց Հ. Գրիգորյանը:
Ինչ վերաբերում է վերնագրին` «Սասունցի Դավիթ» էպոսն ու կապը թուրք ազգային մշակույթի հետ», գրողը նկատեց, որ աշխարհի բոլոր էպոսները նման են իրար ինչ-որ առումով, սակայն «Սասունցի Դավիթը» տարբերվում է մյուսներից, օրինակ` ֆրանսիական «Ռոլանի երգը» էպոսից, որտեղ Ռոլանը, ըստ Գրիգորյանի, մի զարհուրելի կերպար է, ով կոտորում է աջ ու ձախ, իսկ մեր Դավիթը երեխայի պես պարզհոգի եւ խղճով է: