|
Փոխարժեքներ
07 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 445.99 |
| RUB | ⚊ | ₽ 4.7198 |
| GBP | ⚊ | £ 513.64 |
| GEL | ⚊ | ₾ 141.6 |
Հայաստանի վարչապետի և 10 եպիսկոպոսի ձեռնարկած հակաեկեղեցական նախաձեռնությունը ոտնահարում է ՀՀ Սահմանադրությունը և խախտում եկեղեցու իրավունքները, որոնք ամրագրված են ինչպես միջազգային իրավունքով, այնպես էլ հանրապետության օրենսդրությամբ: Այս մասին ասված է ՀԱԵ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի թեմական խորհրդի հայտարարության մեջ:
Երեկ` հունվարի 4-ին, Փաշինյանն ու կաթողիկոսի հեռացումը պահանջող 10 եպիսկոպոսները հայտարարեցին Հայ առաքելական եկեղեցու «բարենորոգման» մեկնարկի մասին ու հրապարակեցին այսպես կոչված իրենց «ճանապարհային քարտեզը»։ 10 եպիսկոպոսների ու Փաշինյանի ստորագրած փաստաթղթով ստեղծվում է համակարգող խորհուրդ, որը պետք է զբաղվի Հայ առաքելական եկեղեցու «բարեփոխման» կազմակերպչական հարցերով։
Հոգևոր թեմի հայտարարության մեջ նշված է, որ խորհուրդը, հոգևորականությունը և հայ ժողովրդի միլիոնավոր հավատացյալ զավակները միահամուռ սատարում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հայտարարությունը և միաձայն դատապարտում հունվարի 4-ին ձեռնարկված հերթական հակաեկեղեցական նախաձեռնությունը:
«Այս քայլը, որը ներկայացվում է որպես ՀԱԵ «բարեփոխմանն» ծրագիր, մենք որակում ենք որպես քաղաքական նպատակներով թելադրված հակաիրավական նախաձեռնություն, որպես եկեղեցին պառակտելու փորձ և հանցագործություն, որի անդառնալի հետևանքների ողջ պատասխանատվությունը կրում են վարչապետը և նրան հարած տասը եպիսկոպոսները, ովքեր դրժել են իրենց ուխտը», - ասված է հայտարարության մեջ:
Հոգևորականությունը կոչ է անում քույրերին և եղբայրներին չդառնալ գործիք և մեղսակից աստվածամարտ, Սուրբ Էջմիածինը մերժող ուժերի ձեռքին, մնալ հավատարիմ Մայր աթոռ Սուրբ Էջմիածնին և Ամենայն հայոց կաթողիկոսին:
Դեկտեմբերի 8-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել էր Հայ Առաքելական Եկեղեցու «նորացման» սեփական ծրագիրը՝ այն անվանելով «ճանապարհային քարտեզ»։ Նախօրեին՝ հունվարի 4-ին, Փաշինյանը տասը եպիսկոպոսների հետ ստորագրել է «ՀԱԵ բարեկարգման ճանապարհային քարտեզ» վերնագրված փաստաթուղթը։