|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Վենեսուելայում ԱՄՆ-ի իրականացրած ռազմական միջամտությունը վնասում է միջազգային անվտանգության ճարտարապետությունը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Ֆոլկեր Թյուրքը։
«Ռազմական այս միջամտությունը խախտելով Վենեսուելայի ինքնիշխանությունը և ՄԱԿ-ի կանոնադրությունը՝ վնասում է միջազգային անվտանգության ճարտարապետությունը և պակաս անվտանգ դարձնում յուրաքանչյուր երկիր»,- նշել է Ֆոլկեր Թյուրքը բրիտանական The Guardian թերթի համար գրած հոդվածում։
Հեղինակի գնահատմամբ՝ դա թուլացնում է երրորդ համաշխարհային պատերազմը կանխելու միակ մեխանիզմը՝ Միացյալ ազգերի կազմակերպությունը։