կարևոր
2557 դիտում, 1 օր առաջ - 2026-01-05 20:27
Քաղաքական

«Ֆյուրերիկի» պահանջը վեր է բոլոր գրված ու չգրված իրավական ու բարոյական օրենքներից․ Մանուկյան

«Ֆյուրերիկի» պահանջը վեր է բոլոր գրված ու չգրված իրավական ու բարոյական օրենքներից․ Մանուկյան

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է.

«Այսօր երեկոյան Սուրբ Ծննդյան ճրագալույցի Սուրբ Պատարագին մարդաշատ էր ևս ՀՀ Զինված ուժերի հոգեւոր առաջնորդությանը փոխանցված Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցին։

Նրանց թվում ինչպես միշտ շատ էին զինծառայողները։ Սակայն բարձրագույն հրամանատարական կազմը չկար։ Չկար նաեւ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ավելի ճիշտ՝ երբեք ոտք չի դրել ՀՀ պաշտպանության նախարարությանը տարիներ առաջ փոխանցված եկեղեցի։

Դե շեֆը կջղայնանա, չէ որ իբրեւ Հայ Առաքելական եկեղեցու կարգապահ հոգեւորականներ, Սուրբ եւ Անմահ Պատարագին նրանք չեն զեղջում Ամենայն Հայոց Հայրապետի անունը։

Պապիկյանն իր բուն գործով զբաղվելու, զինված ուժերը քաղաքականությունից հեռու պահելու փոխարեն, «գերազանցիկի» պես մաս է կազմում փաշինյանական կեղծ պատարագների մասսովկան ապահովող շրջիկ թատերախմբին։

Այսօր էլ զգաստ կանգնած Սուրբ Սարգիս եկեղեցու դիմաց էր սպասում շեֆի ժամանմանը։

Առիթ ունեցել եմ նրան զգուշացնել այս կեղտոտ արշավին իբրեւ պաշտպանության նախարար իր ակտիվության անթույլատրելիության մասին։ Բայց զուր, իրեն «ֆյուրերիկի» պահանջը վեր է բոլոր գրված ու չգրված իրավական ու բարոյական օրենքներից»։