կարևոր
2059 դիտում, 1 օր առաջ - 2026-01-06 13:24
Աշխարհ

ՀՕՊ ուժերը գիշերը մոտ 130 ուկրաինական ԱԹՍ են խոցել Ռուսաստանի մարզերի օդում

ՀՕՊ ուժերը գիշերը մոտ 130 ուկրաինական ԱԹՍ են խոցել Ռուսաստանի մարզերի օդում

Հակաօդային պաշտպանության հերթապահ միջոցները գիշերը Ռուսաստանի շրջանների օդում ոչնչացրել են մոտ 130 ուկրաինական անօդաչու թռչող սարք, այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն:

«Հունվարի 5-ին` ժամը 23:00-ից մինչև հունվարի 6-ի Մոսկվայի ժամանակով ժամը 7:00-ն ընկած ժամանակահատվածում ՀՕՊ-ի հերթապահ միջոցները առգրավել և ոչնչացրել են 129 ուկրաինական անօդաչու թռչող սարք»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ դրանցից 29-ը խոցվել են Բրյանսկի մարզի, 15-ը՝ Բելգորոդի, 13-ը՝ Յարոսլավլի, 10-ը՝ Նովգորոդի մարզերի օդում։

Բացի այդ, ինը սարք չեզոքացվել է Սմոլենսկի շրջանի օդում, յոթական՝ Կուրսկի և Պենզայի մարզերի, վեցական՝ Տվերի մարզի և Բաշկորտոստանի Հանրապետության, հինգական՝ Աստրախանի և Ռոստովի մարզերի, չորսը՝ Կալուգայի մարզի, երկուական՝ Մոսկվայի շրջանի, Օրյոլի և Լենինգրադի մարզերի օդում։

Մեկական դրոն է ոչնչացվել Վորոնեժի, Կոստրոմայի, Տուլայի, Տամբովի, Ռյազանի մարզերի, Թաթարստանի և Ղրիմի օդում։