|
Փոխարժեքներ
20 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
Չեչնիայի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի նախարարը և հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովի 20-ամյա որդին՝ Ահմատ Կադիրովը, նշանակվել է Չեչնիայի փոխվարչապետի ժամանակավոր պաշտոնակատար։ Այս մասին գրել է Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը տելեգրամյան ալիքում:
Նշանակումը կատարվել է հանրապետության վարչապետ Մահոմեդ Դաուդովի առաջարկությամբ: Միևնույն ժամանակ, Չեչնիայի փոխվարչապետի պաշտոնակատար է նշանակվել նաև ազգային քաղաքականության, արտաքին հարաբերությունների, մամուլի և տեղեկատվության նախարար Ահմեդ Դուդաևը: