կարևոր
1234 դիտում, 1 օր առաջ - 2026-01-06 13:37
Հասարակություն

«Շոու է, քաղաքական պերֆորմանս»․ Խաչատրյանը՝ Փաշինյանի «ուխտերթ»-ի մասին

«Եկեղեցին վերքաղաքական կառույց է, բայց տեսնում ենք, որ Փաշինյանը փորձում է քաղաքական բռնաճնշումների է ենթարկել եկեղեցին և եկեղեցու ներսից  իր համար համախոհներ է գտնում»,-Մայր Աթոռի բակում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։ 

Նա նաև տեղեկացրեց, որ դեպտեմբերի 31-ին այցելել է Բագրատ Սրբազանին, դրանից 2 օր առաջ՝ Միքայել Սրբազանին: 

Հարցին, թե նրանք անազատության մեջ կրոնական ծեսերի հնարավորություն ունե՞ն՝ Խաչատրյանը տեղեկացրերց, որ Միքայել Սրբազանի մասնակցությունը պատարագին խոչընդոտվել էր մեկ անգամ: 

Անդրադառնալով Փաշինյանի այսօրվա կազմակերպած ուխտերթից սպասելիքներին՝ Խաչատրյանն ասաց․ «Շոու է, քաղաքական պերֆորմանս, պարտադրանքի ուժով կտեսնեք պետական աշխատողներ, դպրոցի ուսուցիչներ, մանկապարտեզի, համայնքային աշխատողներ, բազմաթիվ ոստիկաններ՝ համազգեստով, երևի մի այդքանն էլ առանց համազգեստ, որ մասովկա ապահովի»։

Մանրամասն՝ տեսանյութում։