կարևոր
1450 դիտում, 1 օր առաջ - 2026-01-06 10:55
Հասարակություն

Հունվարի 6-ը օրվա խորհրդի հետ մեկտեղ պետք է նշվի նաեւ «Հայոց պետականության» վերականգնման օր»․ Տարոն Հակոբյան

Հունվարի 6-ը օրվա խորհրդի հետ մեկտեղ պետք է նշվի նաեւ «Հայոց պետականության» վերականգնման օր»․ Տարոն Հակոբյան

Պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի ավագ գիտաշխատող, Արցախից 2023 թվականին Հայաստանի Հանրապետություն տեղափոխված Տարոն Հակոբյանը ներկայացրել է պատմության այս օրը։

«•1992 թվականի հունվարի 6-ին, Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության առաջին գումարման Գերագույն խորհուրդը ընդունեց «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական անկախության մասին հռչակագիրը», ըստ որի՝ ԼՂՀ-ն հայտարարվեց անկախ պետություն, նրա տարածքում պիտի գործեին ԼՂՀ Սահմանադրությունն ու օրենքները: Հռչակագրում այնուհետեւ ասված է, որ ԼՂՀ-ում ամբողջ իշխանությունը պատկանում է ժողովրդին, նրա տարածքում ապրող բոլոր բնակիչները հանդիսանում են հանրապետության քաղաքացիներ, հանրապետության տարածքում թույլատրվում է երկքաղա­քա­ցիությունը, բոլոր քաղաքացիները գտնվում են ԼՂՀ-ի պաշտպանության տակ, երաշխավորվում են նրանց իրավունքներն ու ազատությունը` անկախ ազգային պատկանելությունից: Հանրապետության ամբողջ տարածքի նյութական եւ հոգեւոր հարստությունները պատկանում են հանրապետությանը եւ նրա ժողովրդին: Հայրենիքը պաշտպանելու համար ստեղծվում են սեփական զինված ուժեր, եւ հանրապետության քաղաքացիները զինծառայություն են անցնում ԼՂՀ տարածքում: ԼՂՀ պետական լեզուն հայերենն է:

•828 տարի առաջ՝ 1198 թ. տեղի ունեցավ եւս մեկ պատմական իրադարձություն՝ Կիլիկիան հռչակվեց հայկական թագավորություն:

Հ.Գ. Հունվարի 6-ը օրվա խորհրդի հետ մեկտեղ պետք է նշվի նաեւ «Հայոց պետականության» վերականգնման օր»: