| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Սեպտեմբերի 1-ին Շուշիի Ռեալական ուսումնարանի բացօթյա տարածքում տեղի կունենա Հարո Ստեփանյանի «Սասունցի Դավիթ» հերոսական օպերայի համաշխարհային պրեմիերան: Ներկայացումը նվիրվում է Արցախի անկախության օրվան, Շուշիի ազտագրման 25-ամյակին և Հարո Ստեփանյանի ծննդյան 120-ամյակին:
Նախագծի հեղինակն ու գեղարվեստական ղեկավարը Սարինե Ավթանդիլյանն է, դիրիժոր` Սուրեն Շահիջանյան /Ֆրանսիա/, ռեժիսոր` Արմեն Փիրի Մասիհի, խորեոգրաֆ՝ Արսեն Մեհրաբյան /Շվեդիա/, խմբավար՝ Սոնա Հովհաննիսյան, դաշնակահար-կոնցերտմայստերներ՝ Զարուհի Թափչյան, Լյուդմիլա Խորոզյան, անիմացիայի ռեժիսորներ՝ Սերժ Գաբյան, Արմեն Փիրի Մասիհի, ոճաբան-գրիմարար՝ Սվետլանա Խոմուտովա:
Օպերային իրենց մասնակցությունը կունենան Ալ. Սպենդիարյանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի նվագախումբ և բալետային խումբը և Հայաստանի պետական «Հովեր» կամերային երգչախումբը: Որպես մեներգիչներ հանդես կգան Մկրտիչ Բաբաջանյան ը /Գերմանիա/, Հայկ Տիգրանյանը, Հովհաննես Անդրեասյանը, Հովհաննես Ներսեսյանը, Պերճ Քարազյանը, Սոֆյա Թումանյանը, Սիրանուշ Գասպարյանը, Արծվիկ Դեմուրճյանը, Նարինե Անանիկյանը, Քրիստինե Սահակյանը, Թամարա Դադոյանը, Սարգիս Աղամալյանը և այլոք:
Առաջատար մենապարուհին Սյուզաննա Փիրումյանն է: «Սասունցի Դավիթ» օպերան Հարո Ստեփանյանը գրել է 1936-ին: Լիբրետոն գրել է Դերենիկ Դեմիրճյանը` ըստ «Սասունցի Դավիթ» հայ ժողովրդական էպոսի:
«Սասունցի Դավիթ» հերոսական օպերան` իր ինքնատիպ վիպապատմողական երաժշտական լեզվով և ազգային ոգով, հայկական օպերային արվեստի զարգացման նշանակալից փուլն է նշանավորում:
Հիշեցնենք, որ ներկայացումը պատրաստվում էր կյանքի կոչվել դեռ նախորդ տարի, սակայն ինչ-ինչ խնդիրների պատճառով դրա պրեմիերան հետաձգվեց մեկ տարով: