Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայկական հուշարձաններն ուսումնասիրող կազմակերպության նախագահ Սամվել Կարապետյանը Սանահինի վանական համալիրի հարցը բարձրացրել է Ամենայն Հայոց կաթողիկոսի մոտ՝ առաջարկելով նոր եկեղեցիների կառուցման համար նախատեսված միջոցների թեկուզ մի մասն ուղղորդել Սանահինի խնդրի լուծմանը: Ի պատասխան` կաթողիկոսը հայտարարել է, որ որևէ գործ չունի լեռներում գտնվող վանքերի և եկեղեցիների հետ:
«Պաշտամունքային կառույցները տրամաբանորեն ամենից առաջ պետք է մտահոգեին Եկեղեցուն: Էլ չեմ խոսում պետական կառույցների մասին, որոնք պետք է շահագրգռված լինեն, որպեսզի եկեղեցիների տանիքին ծառեր չաճեն»,- «Արմինֆո» գործակալության հետ զրույցում ասել է հուշարձանագետը:
«Հիրավի, կաթողիկոսն ի՞նչ գործ ունի սարերում հազարամյա պատմություն ունեցող, UNESCO-ի կողմից Համաշխարհային մշակութային ժառանգություն ճանաչված եկեղեցիների հետ: Նա գործ ունի միայն Երևանի կենտրոնում կառուցվող իր ապագա նստավայրի հետ: Եվ թող եկեղեցու սպասավորներն այլևս չզարմանան հասարակության մեջ իրենց առաջնորդի վարկանիշի խայտառակ ցածր լինելու հանգամանքից, ինչպես նաև թող այլևս երբեք չբողոքեն աղանդներից, քանզի հենց իրե՛նք են պարարտ հող ստեղծել դրանց ծաղկման համար: Սանահինի փրկության մասին հարցի պատասխանը դրա վառ ապացույցն է»,- նշվում է «Չե՛նք լռելու» երիտասարդական նախաձեռնության` այսօր տարածած հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը երեկ հրապարակել էր 1996 թվականից UNESCO-ի Համաշխարհային ժառանգության ցանկում գրանցված X դարի Սանահինի վանական համալիրի ներկայիս վիճակի մասին տեղեկատվություն, լուսանկարներ և տեսանյութեր, որոնք բողոքի մեծ ալիք էին բարձրացրել Facebook սոցիալական ցանցում: 15 ամիս առաջ ՀՀ վարչապետի խոստումը հուսադրել, էր, թե ուր որ է` Սանահինը կփրկվի, սակայն սպասումները չարդարացան: Սրբատեղին այսօր կործանման եզրին է, վանքերի ու մատուռների տանիքներին աճած թփերն ու ծառերը անտառ են հիշեցնում, դրանից տանիքը քայքայվել է: