Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
Գեներալ Մանվել Գրիգորյանի թիկնապահները, որ Էջմիածնում հայտնի ե
Էջմիածնի Լեռնամերձ գյուղի նախկին բնակիչ Հայկոն, որն արդեն երկար տարիներ բնակվում է Մոսկվայում եւ քրեական աշխարհում հայտնի «օրենքով գող» Դեդ Հասանի մերձավոր շրջապատից է, ավտոմեքենան «մանվելականների» քիմքին ոչ հաճելի վայրում կայանելուց հետո, իր հասցեին անպարկեշտ արտահայտություն է լսում եւ մոտում է նրանց` պարզելու, արդյո՞ք, իրեն նկատի ունեին:
Մանվելականները, մտածելով, որ նա Էջմիածնի շարքային քաղաքացի է, որոշում են կարգազանցին պատժել եւ հաշվեհարդար տեսնել նրա հետ: Սակայն պարզվում է, որ իրենց դիմաց կանգնածն ինքն է ի զորու պատժել «պատժիչների»՚: Բուռն խոսակցության արդյունքում «մանվելականները» հեռանում են՝ հետ վերադառնալու սպառնալիքով: Սակայն ավելի ուշ գեներալին պարզ է դառնում, որ իր տղաները հայհոյել են մի մարդու, որը ոչ միայն շարքային քաղաքացի չէ, այլեւ ի վիճակի է հաշիվ պահանջել իրեն հայհոյելու համար:
Ցավալի է, որ անպատժելիության մթնոլորտը փոխում են ոչ թե մեր իրավապահները, այլ Մոսկվայից ժամանած քրեական հեղինակությունը, ում մասին, չափը կորցրած «մանվելականներից» հոգնած էջմիածինցիները արդեն հարգանքով ասում են. «Կարգին տղա էր»: