Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արգամիչն իր պաշտոնական-քաղաքական կապիտալի կողքին իսկապես շատ մեծ ֆինանսական կապիտալ է ձեռք բերել, որի ընդհանուր արժեքը կարող է անցնել մի քանի միլիարդ դոլարը:
Այսպես` մինչեւ Հայաստանում բոլորը մտահոգված էին 1999-ի հոկտեմբերի 27-ի դատապարտմամբ եւ բացահայտմամբ, Հովիկ Աբրահամյանը մասնակցում էր Արարատի ցեմենտի եւ Արտաշատի պահածոների գործարանների սեփականաշնորհման գործընթացներին:
Պահածոների գործարանի սեփականատեր Հովիկ Աբրահամյանը ձեռք է բերում նաեւ ահռելի չափերի հասնող հողատարածքներ Արաքսի հովտում, որոնք ընդգրկված են Համաշխարհային բանկի ծրագրի մեջ: Մշտապես կառավարելով օլիգարխների տարբեր «հաշիվներն» ու «ռազբորկաները»` Հովիկ Աբրահամյանը նաեւ մրցակցության մեջ էր մտել նրանց հետ` աստիճանաբար ձեռք բերելով Արաքսի հովտում գտնվող երեք ավազահանք, 1500 հա խաղողի այգիների ու հողատարածքներ Արտաշատում, Երեւանի տիրույթներից դուրս գտնվող ավելի քան 10 գազալցակայան, «Արարատ ցեմենտի» մեր երրորդ մասնաբաժինը, Արտաշատին մերձ տարածքներում երեք խաղասրահ, բենզալցակայաններ ողջ Հայաստանի տարածքում, հանգստյան տուն Ղրիմում, որը 2007 թվականին գնվել է 7 միլիոն դոլարով, Արտաշատի տրիկոտաժի ֆաբրիկան, նույն Արտաշատում` մեխանիկական գործարան, «Գյուղշին»-ի թիվ 5 տրեստի ավտոպարկը, Արտաշատի «Սիրիուս» գործարանը, հենց նույն Արտաշատի քաղաքային հյուրանոցն ու ռեստորանը, Մխչյանի մեխանիկական գործարանը, բետոնի գործարանը, Նարեկ եւ Քաղցրաշեն գյուղերում` 200 հա հողատարածք, 5 հա հող Ծաղկաձորում եւ Աղավնաձորում, Երեւանի Հանրապետության փողոցի վրա երկու բազմահարկ շենք, բնակելի մեծ տուն Սեւանա լճի ափին, 2500 քմ տարածք մայրաքաղաքի «Հաղթանակ» զբոսայգում, արտասահմանյան տասնյակ մեքենաներ...
Նա հիմա էլ մեծ ցանկություն ունի ձեռք բերելու մայրաքաղաքի Աբովյան-Կորյուն փողոցների խաչվող հատվածը` այստեղ էլիտար բնակարանաշինությամբ զբաղվելու համար:
Հովիկ Աբրահամյանն իշխանության մեջ համարվում է Քոչարյանի մարդը, Գագիկ Ծառուկյանի խնամին ու հավատարիմը, ով «աշխատում» է Սերժ Սարգսյանի մոտ` Կարեն Կարապետյանի քավորությամբ: Հիմա էլ Արգամիչը կամենում է իրականություն դարձնել իր վաղեմի երազանքն ու բազմել վարչապետի աթոռին: