|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
«Ըստ դատախազության պաշտոնական հայտարարության` Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման տասը տարիների ընթացքում հակառակորդի կողմից մենք ունեցել ենք 92, իսկ ըստ այլ աղբյուրների` նույն շրջանում Ադրբեջանն ունեցել է շուրջ 500 զոհ, այսինքն` հարաբերությունը եղել է մեկին հինգ, ինչ էլ ուղղակի ապացույցն է` այժմ գերլկտիացած Ալիևը հասկանում էր` մեր մի զինվորի քթից արյուն եկավ, պատժվելու են ոչ թե համաչափորեն, այլ մի քանի անգամ ավելի։
Իսկ քանի հազար զոհ ունենք վերջին շուրջ չորս տարիների ընթացքում, կասե՞ք` պատերազմ է եղել, իսկ Քոչարյանի ժամանակ այդ ինչպե՞ս պարտադրեցինք խաղաղություն, ինչպե՞ս ունեցանք ամենախաղաղ ու անկորուստ ժամանակաշրջանը, ունեցանք, որովհետև Քոչարյանը պոպուլիստաբար չէր ասում` պատրաստ եմ որդուս ուղարկել Բաքու, սակայն ձեր որդիներին ևս անժամկետ չէր ուղարկում Բաքու։
Սակայն քոչարյանական տարիներին ամեն զոհի համար արհեստական լացող կուրծք ծեծողներն, իշխանությանը մեղադրող ֊ դատափետողներն ինչպե՞ս են բավարարվում այժմ գրելով` լույսի մեջ ու անցնելով առաջ, այ սա չեմ հասկանում, թերևս《լափամանին》են մոտեցել սրանք»։
Վահե Եփրիկյան
Փաստաբան