Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.92 |
EUR | ⚊ | € 413.72 |
RUB | ⚊ | ₽ 4.0695 |
GBP | ⚊ | £ 494.5 |
GEL | ⚊ | ₾ 138.41 |
Շարունակվում է Դևիսի գավաթի թենիսի ամենամյա խաղարկությունը: Արգենտինացի թենիսիստներ Խուան Մոնակոն և Խուան Իգնասիո Չելան երկու միավորով առաջ մղեցին իրենց թիմին: Հիմա Արգենտինայի հավաքականն ունի 5 միավոր, իսկ Ղազախստանն իր ակտիվում միավոր չունի:
Մոնակոն երկու սեթերի արդյունքում` 6:4, 6:1 հաշվով հաղթել է Միխայիլ Կուկուշկինին, իսկ Չելան 2:6, 6:2, 6:0 հաշվով պարտության է մատնել Եվգենի Կորոլյովին։
Այսպիսով, կիսաեզրափակիչում արգենտինացիները սեպտեմբերի 16-18-ը կպայքարեն Սերբիայի հավաքականի դեմ, որը 4։1 հաշվով պայքարից դուրս է թողել Շվեդիայի ընտրանուն։
Կիսաեզրափակիչ դուրս եկած մյուս հավաքականը, Դավիդ Ֆերերի ջանքերով (ով հաղթել է ամերիկացի Մարդի Ֆիշին 7:5, 7:6 (7:3), 5:7, 7:6 (7:5) հաշվով), Իսպանիան է: Իսպանացիները հաղթում են 3։1 հաշվով։
1/2-ում Իսպանիայի հավաքականը կպայքարի Ֆրանսիայի ընտրանու դեմ, որը 4։1 հաշվով հաղթել է Գերմանիայում։