կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-07-08 11:56
Աշխարհ

Ռուսաստանին հարկավոր է "արաբական գարուն". Գարրի Կասպարով

Ռուսաստանին հարկավոր է "արաբական գարուն". Գարրի Կասպարով

Ռուսաստանը կարող է փրկվել կոռումպացված եւ բռնատիրական վարչակարգից միայն «արաբական գարնան» նման իրադարձությունների շնորհիվ. հայտարարել է ռուսաստանյան լիբերալ ընդդիմության առաջնորդ Գարրի Կասպարովը:

Նա մեկնաբանել է ռուսաստանյան իշխանությունների` Ժողովրդական ազատության կուսակցությանը դեկտեմբերյան ընտրություններին մասնակցելու թույլտվություն չտալը:

Գերմանական dpa գործակալությանը տված հարցարզույցում Կասպարովն ասել է. «Ռուսաստանում ընտրություններ չկան, չկա ազատ մամուլ, եւ ընդդիմության ցանկացած ակցիայի մշտապես դիմակայում է ոստիկանությունը»:

Ըստ նրա` Վլադիմիր Պուտինի վարչակազմը չի փոխվի քվեաթերթիկների հաշվարկով: «Համակարգը ներսից փոխելու ցանկացած փորձ դատապարտված է ձախողման: Մեզ մնում է միայն «եգիպտական տարբերակը»: Ես կողմ եմ ընտրությունները բոյկոտելուն եւ ժողովրդին սոցիալական ցանցերի միջոցով հավաքելուն: Դրա համար շատ ժամանակ կպահանջվի, բայց մարդիկ պետք է հասկանան, որ ընտրություններին մասնակցելը միայն լիգիտիմություն է հաղորդում վարչակարգին: Ժամանակն է ժողովրդին ասել, որ իրենց ղեկավարում է անօրինական վարչակարգ»,- նշել է Կասպարովը:

Նա նաեւ սպասում է, որ Պուտինն իր թեկնածությունը կառաջադրի 2012-ի նախագահական ընտրություններում. «Նա դեռ ձգում է մարիոնետների թելերից: Նա ղեկավարում է ամեն ինչ, սակայն նրա հարկավոր է վերադարձնել պաշտոնական կարգավիճակը: Մեդվեդեւը կհեռանա, երբ Պուտինը նրան ասի»: