|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Հարեւան Սիրիայում տիրող իրադրության վերաբերյալ հայտարարությունը քննարկելու ժամանակ Լիբանանի խորհրդարանում ծեծկռտուք է եղել:
Սիրիայի պետական հեռուստաընկերությունը մեկ օր առաջ ցուցադրել էր «ահաբեկիչների», որոնք խոստովանում են, թե լիբանանյան Future Movement բլոկից զենք ու գումարներ են ստացել:
Future Movement-ից պատգամավոր Հալեդ Դահերը բոցաշունչ ելույթ է ունեցել` գովաբանելով Ասադի բռնատիրության դեմ պայքարող սիրիացի ցուցարարներին: Նրա ելույթն ընդհատել է «Բաաս» կուսակցության լիբանանյան թեւից պատգամավոր Ասեմ Քվանսոն` բացականչելով. «Դու ամոթալի շուն ես»:
Արաբին շուն անվանելը սարսափելի վիրավորանք է: Դահերը բռունցքներով հարձակվել է իրեն վիրավորողի վրա` նրան նույնպես շուն անվանելով:
Ծեծկռտուքին միջամտել է ամբողջ խորհրդարանը: Սիրիայի հարցով հայտարարություն այդպես էլ չի ընդունվել: