Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 14 տարի առաջ - 2011-07-07 18:55
Սպորտ

Copa America. սպասումներն արդարացված չեն

Copa America. սպասումներն արդարացված չեն
Դե ինչ, արդեն մեկնարկել է Copa America կոչվող ֆուտբոլի մրցաշարը, այլ կերպ ասած` Հարավային Ամերիկայի առաջնությունը: Պետք է ասել, որ այն այս անգամ չի արդարացնում ֆուտբոլասերների սպասելիքները: 
Ա խմբի առաջին մրցափուլում Արգենտինայի` գերհզոր կազմով հանդես եկող հավաքականը միայն Կուն Ագուերոյի հրաշք գոլի շնորհիվ կարողացավ փրկել հանդիպումը` 1-1:  Այս խմբի մյուս խաղում` անհետաքրքիր մրցավեճում, Կոլումբիան կարողացավ նվազագույն` 1-0 հաշվով առավելության հասնել մրցաշարի հյուր Կոստա Ռիկայի հավաքականի նկատմամբ (ի դեպ, հրավեր էր ուղարկվել նախ Իսպանիային, այնուհետև` Ճապոնիային, սակայն երկու երկրներն էլ մերժել էին, իսկ Կոստա Ռիկան մեծ սիրով ընդունել էր հրավերը):
Եթե մեկնարկն էր այսպիսին, էլ ինչ կարելի էր սպասել հետագա զարգացումներից:
Նախ Բրազիլիայի հավաքականը ձախողվեց` չկարողանալով հաղթել համեստ վենեսուելացիներին եւ խաղը ավարտելով խաղաղ ելքով, այնուհետև ուրուգվայցիները նույն արդյունքը գրանցեցին Պերուի հետ խաղում:
Երեկ ուշ երեկոյան Արգենտինան կրկին անհաջող ելույթ ունեցավ` այս անգամ միավորներ կիսելով կոլումբացիների հետ:
Խումբ A
  • 1 Կոլումբիա        2 4
  • 2 Արգենտինա      2 2
  • 3 Բոլիվիա          1 1
  • 4 Կոստա Ռիկա    1 0
Խումբ B
  • 1 Բրազիլիա     1 1
  • 2 Վենեսուելա   1 1
  • 3 Պարագվայ     1 1
  • 4 Էկվադոր       1 1
Խումբ c
  • 1 Չիլի            1 3
  • 2 Պերու          1 1
  • 3 Ուրուգվայ     1 1
  • 4 Մեքսիկա      1 0