Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 14 տարի առաջ - 2011-07-07 13:04
Առանց Կատեգորիա

Ջավախքում բազմաթիվ չլուծված խնդիրներ կան

Ջավախքում  բազմաթիվ չլուծված խնդիրներ կան

Հայաստանի քաղաքականությունը Ջավախքի նկատմամբ ավելի ակտիվ էր մի քանի տարի առաջ, իսկ վերջերս Ջավախքն ավելի շատ Սփյուռքի տարբերակով է ընկալվում, բայց «մենք Սփյուռք չենք». այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Վիրք» կուսակցության նախագահ Դավիթ Ռստակյանը:

Նա նշեց, որ թեեւ Ջավախքում լայնածավալ ճանապարհաշինական աշխատանքներ են սկսվել եւ լուծվել են որոշ սոցիալ-տնտեսական խնդիրներ, սակայն դա արվել է ոչ թե հանուն ջավախահայության, այլ այն բանի համար, որ գերտերությունները հետաքրքրություններ ունեն այս տարածաշրջանում: Իսկ ջավախահայերը շարունակում են կրթական, մշակութային, սոցիալ-տնտեսական եւ քաղաքական խնդիրներ ունենալ:

«Ջավախք» ժողովրդական շարժման նախագահ Նորիկ Կարապետյանն էլ համարում է, որ ջավախքցիների հիմնախնդիրներ «զրո տոկոսով» են լուծվել: «Բազմաթիվ խնդիրներ կան, որոնք մենք առաջադրել ենք 90-ականներից, բայց դրանք մինչ օրս մնացել են թղթի վրա»,- ասաց նա:

 

Բանախոսները նշեցին, որ Հայ Առաքելական եկեղեցուն կարգավիճակ շնորհելու` Վրաստանի խորհրդարանի որոշումը եկեղեցու հետ կապված խնդիրը լուծեց միայն, իսկ Ջավախքում դեռեւս բազմաթիվ չլուծված խնդիրներ կան: