կարևոր
2749 դիտում, 10 ամիս առաջ - 2023-11-27 15:45
Հասարակություն

Արցախցիների բազմաթիվ խնդիրներ շարունակում են մնալ չլուծված․ Գառնիկ Դանիելյան

Արցախցիների բազմաթիվ խնդիրներ շարունակում են մնալ չլուծված․ Գառնիկ Դանիելյան

«Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների հետ ամենօրյա հանդիպումներից եկել եմ եզրահանգման, որ պատկան մարմինները թերանում են բազմաթիվ ոլորտներում», - գրում է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Գառնիկ Դանիելյանը։

«Մինչդեռ, ամեն ինչ պետք է արվեր, որպեսզի Հայաստանի Հանրապետությունում արցախցիները որևէ խնդրի չբախվեին։

Իսկ խնդիրները բազմազան են՝ առողջապահություն, կրթություն, սոցիալական հարցեր։

Շատերը ունեն աշխատանքի կարիք։ Բազմաթիվ արցախցիների չեն հատկացնում կենսաթոշակ, նպաստ։

Հետամուտ եմ լինելու յուրաքանչյուր խնդրի։ Պատրաստվում եմ գրություններ ուղարկել գերատեսչություններին թվարկված հարցերի վերաբերյալ։

Մեր հայրենակիցների կողքին լինելը յուրաքանչյուրիս պարտականությունն է, որ պետք է իրականացնենք սիրով և հոգատարությամբ»։