|
Փոխարժեքներ
27 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.04 |
| EUR | ⚊ | € 444.91 |
| RUB | ⚊ | ₽ 4.9004 |
| GBP | ⚊ | £ 510.36 |
| GEL | ⚊ | ₾ 141 |
Ազգային հակակոռուպցիոն հանձնաժողովը ԱՄՆ արդարադատության նախարարությանը դիմում է ուղարկել` Պետդումայի պատգամավոր Աշոտ Եղիազարյանի եւ նրա հարազատների բանկային հաշվեհամարների օրինակությունը ստուգելու վերաբերյալ: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքսը»:
Հանձնաժողովի ղեկավար Կիրիլ Կաբանովը նշել է, որ Եղիազարյանի բանկային հաշիվների օրինականությունը պետք է ստուգվի G8-ի հակակոռուպցիոն բոլոր ծրագրերի շրջանակներում, քանի որ խոսքը վերաբերում է ՌԴ խորհրդարանի ներկայացուցչին, ով երկար ժամանակ գտնվում է ԱՄՆ-ի տարածքում, եւ նրա դեմ հարուցված է քրեական գործ:
Պետդումայի պատգամավոր Աշոտ Եղիազարյանը մեղադրվում է Ռուսաստանում առանձնակի խոշոր չափի խաբեություններ կատարելու մեջ, եւ 2010-ի նոյեմբերից դաշնային, իսկ դեկտեմբերի վերջից միջազգային հետախուզման մեջ է:
2011-ի մարտին Պետդուման Եղիազարյանին ձերբակալելու համաձայնություն է տվել եւ զրկել է պատգամավորական անձեռմխելիությունից:
Այս տարվա մայիսին Ինտերպոլը Եղիազարյանին փնտրվողների իր բազայում է ներառել: