կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-06-10 20:23
Իրավական

Բանկային հաշիվների վրա անակնկալ արգելանք է դրվում. քաղաքացիները բողոքել են ՄԻՊ-ին

Բանկային հաշիվների վրա անակնկալ արգելանք է դրվում. քաղաքացիները բողոքել են ՄԻՊ-ին

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը տարածել է հետևյալ մամուլի հաղորդագրությունը.

 

«Բազմաթիվ քաղաքացիներ բողոքում են, որ իրենց բանկային հաշիվների վրա անակնկալ կիրառվում է արգելանք: Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանին տվյալ քաղաքացիները հայտնել են, որ նախքան ԴԱՀԿ ծառայության կողմից արգելադրումը Ճանապարհային ոստիկանության կողմից չեն ստացել իրավախախտման և տուգանքի վերաբերյալ ծանուցում:

 

Մարդիկ հաճախ տեղյակ անգամ չեն լինում տուգանքներից, քանի որ չեն ծանուցվել պատշաճ կերպով, կամ ոստիկանությունը տիրապետում է նրանց սխալ կամ հին հասցեն: Այդպիսի հասցեով ուղակված վարչական տույժերը, որոնց մասին անձը չի էլ իմանում, միևնույն է՝ համարվում են անձին հանձնված և ուժի մեջ են մտնում:

 

Միաժամանակ, նոր օրենսդրական կարգավորումների արդյունքում ՃՈ վարչական ակտն անմիջապես ուղարկվում է ԴԱՀԿ ծառայության կատարման, որից հետո արգելադրվում են անձի բանկում ունեցած ֆինանսական միջոցները:

 

Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանն այս հարցը համարում է խնդրահարույց և քայլեր է ձեռնարկելու օրենքի այս բացը լրացնելու ուղղությամբ: Պաշտպանը հորդորում է ոստիկանությանը պատշաճ կերպով ծանուցել քաղաքացիներին վարչական տուգանքների վերաբերյալ, իսկ քաղաքացիներին խորհուրդ է տալիս ուշադիր լինել տուգանքների վճարման և բողոքարկման ժամկետների հարցում»: