|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Լոնդոնում ընթացող Ուիմբլդոն 2011-ի եզրափակիչում կհանդիպեն աշխարհի 1-ին և 2-րդ ուժեղագույն թենիսիստները: Իսպանացի Ռաֆայել Նադալը չորս սեթերի արդյունքում 7:5,6:2,6:2, 6:4 հաշվով հաղթել է աշխարհի չորրորդ ուժեղագույն թենիսիստ բրիտանացի Էնդի Մարեյին։ Հանդիպումը տևել է 2 ժամ 59 րոպե։
Սերբ Նովակ Ջոկովիչը 7:6(4), 6:2, 6:7(9), 6:3 հաշվով առավելության է հասել ֆրանսիացի Ժո-Վիլֆրիդ Ցոնգայի նկատմամբ և առաջին անգամ դուրս է եկել Ուիմբլդոնի եզրափակիչ։
Անկախ այն բանից, Նադալը կհաղթի, թե ոչ, Ջոկովիչն աշխարհի վարկանիշային աղյուսակում առաջին անգամ իր պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում կհայտնվի առաջին հորիզոնականում։