Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Հայաստանի հանրապետության այդքան աղմուկ հանած «Բարձրագույն կրթության մասին օրենքը» կարող է ընդհանրապես զրոյացվի եւ հանվի շրջանառույթունից, քանի որ Ազգային Ժողովից այն ՀՀ Նախագահի հաստամանն է ուղարկվել օրենքի խախտումով եւ պահանջված ժամկետներից ավելի ուշ։
Նախագահականի աշխատակազմից Yerkirmedia.am-ին հայտնել են, որ վտանգի տակ է ոչ միայն այս օրենքը, այլեւ իշխանության համար խիստ կարեւոր համարվոր հակակոռուպցիոն մարմնի ստեղծման մասին օրենսդրական փաթեթները, որոնք Ազգայնի ժողովից ստացվել է ՀՀ «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքով սահմանված մեկ շաբաթյա ժամկետից հետո:
Ներկայումս խնդիրը քննարկվում է Հանրապետության նախագահի աշխատակազմում:
Կանոնակարգ օրենքի 83 հոդվածի համաձայն, Ազգային ժողովի նախագահն ընդունված օրենքը մեկ շաբաթվա ընթացքում ուղարկում է Հանրապետության նախագահին, որն ստանալուց հետո, քսանմեկօրյա ժամկետում, ստորագրում եւ հրապարակում է այն կամ նույն ժամկետում դիմում է Սահմանադրական դատարան, Սահմանադրությանն օրենքի համապատասխանությունը որոշելու հարցով: Օրենքի այս պահանջը չի արվել եւ չի բացառվում, որ հիտշյալ օրենքներն ուղղակի զրոյական կետից սկսեն քննարկվել են անցնել քննարկման ու քվեարկության բոլոր փուլերով։